02 նոյեմբերի 2011
ՀՀ ԿԱ ՊԵԿ պարզաբանումը մի շարք զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ
Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, ըստ որոնց, իբրԵՎ թե ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, ըստ որոնց, իբրև թե ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ լուրերը հորինված են և իրականությանը չեն համապատասխանում: Համակարգը բնականոն աշխատանքային ընթացքի մեջ է և չհիմնավորված տեղեկատվությունը, որ տարածվում է` նպատակ ունենալով խաթարել կառույցի գործունեությունը և բարեփոխումների ընթացքը` նպատակին չի ծառայելու: 

Ի դեպ, ՊԵԿ նախագահի պաշտոնանկության հետ կապված լուրերը դեռ երեկ հերքել է նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը: