15 դեկտեմբերի 2011
Հարգելի հարկ վճարողներ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է
2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով:
2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: 

Դրա հետ կապված անհրաժեշտ է.

Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար:

2012թ. հունվարի 1-ից օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վարվելու է ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման համակարգ` ռեգիստր: Ավելացված արժեքի հարկ վճարողը դուրսգրվող հարկային հաշվում պարտադիր պետք է լրացնի ավելացված արժեքի հարկ վճարողի իր հաշվառման համարը: 

Հարկային հաշիվները էլեկտրոնային եղանակով դուրս գրող անձինք պետք է 2011թ. դեկտեմբերի 25-ից հետո հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքից (www.taxservice.am) ներբեռնեն հարկային հաշիվների դուրսգրման «Ի-ինվոյսինգ» («e-Invoicing») ծրագրի նորացված տարբերակը, որը հնարավորություն է տալիս ԱԱՀ վճարողներին հարկային հաշիվներում լրացնել նաև իրենց ԱԱՀ վճարողների հաշվառման համարները:

Հարկային  մարմնից ձեռքբերված ձևերով հարկային հաշիվներ (թղթային տարբերակով) դուրս գրող անձինք պետք է 2011թ. դեկտեմբերի 25-ից հետո հարկային մարմնից ձեռքբերեն հարկային հաշիվների այնպիսի ձևեր, որոնցում լրացվում է նաև  ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը:

Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման համարների կիրառման հետ կապված ծագող հարցերով կարող եք դիմել հարկ վճարողների սպասարկման կամ հարկ վճարողների հեռախոսազանգերի  կենտրոններին: