14 նոյեմբերի 2011
Տեղեկատվություն «Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին
2011 թվականի նոյեմբերի 12-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2011 թվականի հոկտեմբերի 1-ից մինչԵՎ 31-ը ներառյալ տրամադրված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:
ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2011 թվականի  նոյեմբերի 12-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)` 

1 3 8 3 7 2 3 4 

2011 թվականի նոյեմբերի 12-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2011 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը ներառյալ տրամադրված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները: 

ՀԴՄ կտրոնների հատուկ համարների 8 կամ 7 նիշերը (առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ) վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ համընկնելու դեպքում, ՀԴՄ կտրոններ տիրապետողներին որպես պարգևավճար կտրամադրվի մեկական ավտոմեքենա, իսկ 6 կամ 5 թվերի համընկման դեպքում ավտոմեքենաները կտրամադրվեն գործարքի առավելագույն արժեքներ ունեցող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին: 

Այն քաղաքացիները, որոնց ՀԴՄ կտրոնի առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ 5 և ավելի նիշերը համընկել են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին, պետք է մինչև ՆՈՅԵՄԲԵՐ ամսվա վերջին աշխատանքային օրն անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ` ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:


Շահում եք Դուք, շահում է պետությունը