03 սեպտեմբերի 2012
Հայտարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2012թ.-ի սեպտեմբերի 14-ին ժամը 15:00-ից անցկացնելու է մաքսային ձԵՎակերպումների մասնագետի որակավորման քննություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2012թ.-ի սեպտեմբերի 14-ին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ք.Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող մասնաշենքում, ժամը 15:00-ից անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն: Քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով մինչև 2012թ.-ի սեպտեմբերի 7-ը ներառյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմած 18 տարին լրացած, առնվազն միջնակարգ (լրիվ) կրթություն ունեցող այն ՀՀ քաղաքացիներն, ովքեր ունեն մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացություն: Քննությանը մասնակցելու համար դիմորդները մինչև 2012թ-ի սեպտեմբերի 7-ը ներառյալ վերադաս մաքսային մարմին (հասցեն` Խորենացի 3) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

- դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով:

- անձնագրի, միջնակարգ կրթության, առկայության դեպքում` նաև բարձրագույն կրթության և (կամ) մասնագիտական վերապատրաստման վկայականի պատճեններ:

- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր:

(Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մասնակցել ցանկացող անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամ չափով պետական տուրքի վճարումը պետք է իրականացնեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի` ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900005163275 հաշվին, որպես «Մաքսային ձևակերպումների մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրք»):


Մաքսային ձևակերպումների մասնագետի որոկավորման քննության հարցաշար