01 սեպտեմբերի 2012
Ի գիտություն Հայաստանի Հանրապետությունից թարմ միրգ ու բանջարեղեն արտահանող տնտեսվարող սուբյեկտներին
Հայաստանի Հանրապետությունից թարմ միրգ ու բանջարեղենի արտահանման ժամանակ մաքսային ձԵՎակերպումներ իրականացնելիս անհրաժեշտ է ներկայացնել հետԵՎյալ փաստաթղթերը
Հայաստանի Հանրապետությունից թարմ միրգ ու բանջարեղենի արտահանման ժամանակ մաքսային ձևակերպումներ իրականացնելիս անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի  N 1779-Ն որոշմամբ սահմանված մաքսային հսկողության հետևյալ փաստաթղթերը`

ա) մաքսային հայտարարագիրը, 

բ) ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ, 

գ) ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր):

Լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու դեպքում այդ մասին տեղեկացնել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարով` 060-544-444 :