12 հուլիսի 2012
Մեկ վայրում` հաշված րոպեների ընթացքում
Արարատյան տարածաշրջանային մաքսատան ներկայացուցչությունը` «Տրանսալյանս» մաքսային պահեստում
Արարատյան տարածաշրջանային մաքսատան ներկայացուցչությունը` «Տրանսալյանս» մաքսային պահեստում

Պետական եկամուտների կոմիտեի շարունակական բարեփոխումների արդյունքում հերթական նորույթն է ներկայացվել գործարարներին: ՊԵԿ նախագահի հանձնարարականով, Արարատյան տարածաշրջանային մաքսատանը փորձնական ներդրվել է մի համակարգ, որը թույլ է տալիս ապրանքների մաքսային հսկողությունն ամբողջությամբ` փաստաթղթերի ստուգումից, բեռների հայտարարագրումից ու զննությունից մինչև բացթողումն իրականացնել մեկ վայրում` մաքսային պահեստում: Մաքսատան գործառույթների նմանությամբ «Տրանսալյանս» մաքսային պահեստում մեկ ամբողջական ստորաբաժանում է այսօր գործում` ձևակերպումների համար ապահովելով բոլոր անհրաժեշտ գործառույթներն, այդ թվում` բրոքերային և բանկային ծառայությունների: Ըստ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արամ Քոչարյանի, բոլոր ձևակերպումները տնտեսվարող սուբյեկտը կարող է ձևակերպել` առանց մաքսային պահեստի տարածքից դուրս գալու:

Հայտարարատուներն, ըստ էության, ամենաշատն Արարատյան տարածաշրջանային մաքսատան հետ են առնչվում, հետևաբար, որպես կանոն, բոլոր նորամուծությունները հենց Արարատյանից են սկսվում: Իսկ այս նորամուծության շնորհիվ արդեն իսկ զգալի դյուրացվել է ձևակերպումների գործընթացը, միաժամանակ բարձրացվել մատուցվող ծառայությունների որակը: Իսկ տնտեսվարող սուբյեկտի համար 5 անգամ կրճատվել է մաքսային ձևակերպումների համար ծախսվող ժամանակը, որը նա կորցնոմ էր մաքսատուն-մաքսային պահեստ ճանապարհին: Այս բարեփոխումները գործարարների գնահատմամբ բավականին դյուրացրել է իրենց աշխատանքը. «Մեր բեռները հիմնականում գալիս են «Ապավեն» մաքսային պահեստ, բայց քանի որ մեր գրասենյակը գտնվում է  մոտակայքում, ինձ հարմար է հենց այստեղ կատարել ձևակերպումները»,-վստահեցնում է հայտարարատու Արամ Շահինյանը, իսկ պահեստում ներկայացված մաքսային միջոնրդական կազմակերպության ներկայացուցիչ Ավետիք Պապինյանի խոսքերով, մեկ վայրում բոլոր գործառույթներն իրականացնելն արդյունավետ պայմաններ են ստեղծում մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար:

Բարեփոխումների արդյունքների մասին ոչ պակաս խոսուն է վիճակագրությունը. այս տարվա 5 ամիսների ցուցանիշներով 50 տոկոսով կրճատվել է վարչական իրավախախատումների քանակը. «Նախորդ տարիների համեմատ բավականին նվազել է  ցուցանիշը. եթե 2010-ի 5 ամիսներին արձանագրվել է 444, 2011-ին` 318, ապա 2012-ին` ընդամենը` 179 խախտում, ինչը մաքսային ընթացակարգերի պարզեցման և այն աշխատանքների արդյունք է, որ մաքսատունն իրականացնում է իր հայտարատուների և բրոքերների հետ»,-ընդգծել է Արամ Քոչարյանը:   Ավելին, քանի որ ներդված փորձը հաջողվել է, կան դրական արձագանքներ տնտեսվարողների կողմից, ըստ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի, առաջիկայում պլաանվորվում է մոդելը կիրառել  նաև այլ մաքսային պահեստներում` ըստ տեղակայման վայրի:

Արամ Քոչարյանի խոսքերով, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները մշտապես մաքսատան օրակարգում են: