27 դեկտեմբերի 2008
Այս տարվա 11 ամսվա ընթացքում ներկրվել է մոտ 15 հազար տոննա ցիտրուսային միրգ ԵՎ բանան
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ որոշ ցիտրուսային մրգերի ներկրման ոլորտում մենաշնորհ է առկա: Այդ տեղեկատվությանն անդրադարձան նաԵՎ որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ  որոշ ցիտրուսային մրգերի ներկրման ոլորտում մենաշնորհ է առկա: Այդ տեղեկատվությանն անդրադարձան նաև որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ: Վերջին երեք տարվա վիճակագրական տվյալները սակայն փաստում են, որ ցիտրուսային մրգեր ներմուծողները մի քանիսն են, ընդ որում, նրանց թվաքանակը  ներկրման ծավալների ավելացման հետ տարեցտարի աճում է:

Այսպես, նախորդ տարվա թե ներկրման և թե ներկրող կազմակերպությունների ու ֆիզ. անձանց քանակը զգալիորեն գերազանցում է  2006-ի ցուցանիշը. 2006-ին արձանագրվել է ցիտրուսային մրգեր և բանան ներկրող 141 կազմակերպություն և ֆիզ. անձ, մինչդեռ 2007-ին` այդ թիվը կազմել է 410: Իսկ այս տարվա 11 ամսվա ընթացքում արձանագրվել է նախորդ տարվա գրեթե նույն  ցուցանիշը`  դրական միտումով:

2008-ի 11 ամսվա ընթացքում ներկրվել է մոտ 15 հազար տոննա անանաս, ավոկադո, մանգո, նարինջ, մանդարին, գրեյփֆրուտ, ֆեյխուա, արքայանարինջ և բանան:

Ի դեպ,  եթե  2006 թվականին   բանանը ներկրվել է 7, իսկ 2007-ին` 3 կազմակերպության կողմից, ապա միայն այս տարվա 11 ամսվա ընթացքում այն ներկրվել է 5 կազմակերպության կողմից և դա այն դեպքում, երբ դեկտեմբերի վիճակագրական տվյալները դեռ չեն ամփոփվել, իսկ սովորաբար հենց այդ ամսին է արձանագրվում ցիտրուսային մրգերի և բանանի ներկրման ծավալների զգալի աճ: