05 սեպտեմբերի 2008
Եվրամիության անդամ 15 երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ
Լրագրողների այցը կազմակերպվել էր Եվրահանձնաժողովի հատուկ ծրագրի շրջանակներում` Եվրամիության երկրների լրագրողների համար տեղեկատվական բրիֆինգներ կազմակերպելու նպատակով. լրագրողների առանձին խմբեր այցելում են Եվրամիության հարԵՎան պետություններ ԵՎ լուսաբանում այդ երկրներում Եվրամիության հարԵՎանության քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաԵՎ այդ երկրների տնտեսական, քաղաքական ԵՎ սոցիալական զարգացումները:
Լրագրողների այցը կազմակերպվել էր Եվրահանձնաժողովի հատուկ ծրագրի շրջանակներում` Եվրամիության երկրների լրագրողների համար տեղեկատվական բրիֆինգներ կազմակերպելու նպատակով. լրագրողների առանձին խմբեր այցելում են Եվրամիության հարևան պետություններ և լուսաբանում այդ երկրներում Եվրամիության հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև այդ երկրների տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացումները: Լրագրողները ներկայացնում էին  Բելգիայի «De Standaard»,  Գերմանիայի «Deutsche Welle», ինչպես նաև Իտալիսայի, Ռումինիայի, Ֆինլանդիայի և Եվրամիության անդամ այլ երկրների հեղինակավոր լրատվամիջոցներ:

Հայաստանյան այցի շրջանակներում հանդիպումներ էին նախատեսված մի շարք գերատեսչությունների ղեկավարների, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, խոշոր գործարարների և հասարակական-գիտական օղակների ներկայացուցիչների հետ: Քանի որ լրագրողների լուսաբանման առանցքում Հայաստանի միջազգային առևտուրն  ու ներքին անվտանգությունն էր, մասնավորապես` ապրանքաշրջանառությանն  առնչվող հարցերը, ուստի հանդիպում էր կազմակերպվել նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ:  

Լրագրողներին, հատկապես Գերմանիայի «Deutsche Welle» լրատվամիջոցի թղթակցին  հետաքրքրում էր վրաց-օսական հակամարտության վերջին շրջանի զարգացումների անդրադարձը մեր երկրի ապրանքաշրջանառության ծավալների վրա: Գ. Խաչատրյանն ի պատասխան նշեց, որ Հայաստան տեղափոխվող ապրանքների 70 տոկոսը ներմուծվում է հայ-վրացական սահմանային կետերով, ուստի բնական է, որ հարևան երկրում ծավալված վերջին իրադարձությունները չէին կարող իրենց բացասական ազդեցությունը չթողնել. «Այդ ժամանակահատվածում 8-10 անգամ նվազել է արտաքին ապրանքաշրջանառությունը, հետևաբար` որոշակի դժվարություններ են առաջացել նաև պետբյուջե մուտքերի ապահովման մասով, սակայն, բարեբախտաբար, վիճակն արագորեն կարգավորվում է»:

Սլովակիայի ներկայացուցչին մասնավորապես հետաքրքրում էր Վրաստանի հետ ազատ մաքսային գոտի կամ միասնական սահման ունենալու հավանականությունը: Գ. Խաչատրյանը, վկայակոչելով  Վրաստանի մաքսային ծառայության հետ արդյունավետ համագործակցությունը, տեղեկացրեց, որ մինչ վերջին իրադարձությունների զարգացումը  նախատեսվում էր աշխատանքներ ծավալել` Վրաստանի հետ միասնական սահման ունենալու ուղղությամբ: Սակայն այդ աշխատանքները հետաձգվեցին հարևան երկրում ծավալված պատերազմական գործողությունների հետևանքով. «Ձեր հարցը տեղին է և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- լրագրողին վստահեցրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահը:

Ինչպե՞ս են Հայաստանի մաքսային մարմինները պայքարում մաքսանենգության դեմ և վերջին տարում արձանագրվել են արդյոք թմրանյութերի մաքսանենգության դեպքեր: Հատկապես այս հարցերն էին հետաքրքրում Ֆինլանդիայի և Բուլղարիայի լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Անդրադառնալով նշված հարցերին` Գ.Խաչատրյանը նկատեց, որ մաքսանենգությունը բոլոր երկրներում էլ ամենացավոտ հիմնախնդիրներից է: Բնականաբար Հայաստանում ևս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մաքսանենգության դեմ պայքարին.

«Այդ պատճառով մենք մշակել ենք պայքարի նոր մեխանիզմներ. մասնավորապես, անհրաժեշտ արդյունք ապահովելու համար, այս տարվանից արդեն մենք միանշանակ խրախուսում ենք մաքսանենգության դեպք հայտնաբերած տեսուչին` միանվագ պարգևատրումով. այս գործելաոճը միաժամանակ հստակեցնում և ի ցույց է դնում յուրաքանչյուր տեսուչի կատարած կոնկրետ աշխատանքը: Ինչ վերաբերում է թմրանյութերի մաքսանենգության դեպքերին, ապա վերջին երկու ամսվա ընթացքում թմրանյութերի ապօրինի ներկրման դեպքեր ենք կանխել «Զվարթնոց» օդանավակայանում: Մեծ խմբաքանակներով թմրանյութերի ներկրման 5 դեպք էլ կանխել ենք հայ-իրանական սահմանին»:

Լրագրողներին նաև հետաքրքրում էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, ինչին ի պատասխան` Գ. Խաչատրյանը նշեց, որ «կոռուպցիան կարող է խնդիր լինել ցանկացած համակարգի համար, եթե դրանց դեմ պայքարի անհրաժեշտ մեխանիզմներ չեն մշակվում»: Կոնկրետ Հայաստանի մաքսային համակարգն արդեն մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական մեխանիզմներ, որոնցից թերևս ամենակարևորը էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ընդլայնումն ու բրոքերային ինստիտուտի ներդրումն է: Այսօր արդեն գործարար միջավայրի ներկայացուցիչները հնարավորություն ունեն հայտարարագրումն իրականացնել անմիջապես իրենց գրասենյակներից: Արդյունքում նվազում է տնտեսվարող-մաքսավոր շփումը, ինչը կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր նախապայմաններից է: Գ. Խաչատրյանն այդ համատեքստում հատկապես կարևորեց TWM ծրագրի ընդլայնումը, որը  համակարգում ներդրվել է  տարեսկզբին և ընձեռում է լայն հնարավորություններ` ամբողջ համակարգը էլեկտրոնային կապուղիներով  կառավարելի դարձնելու համար. «Սեպտեմբերի վերջին մենք հյուրընկալելու ենք TWM ծրագրի  շվեյցարական գրասենյակի մասնագետներին, որոնց հետ նախատեսում ենք ընդլայնել ինֆորմացիոն և կառավարման համակարգերի աշխատանքներն այդ ծրագրի միջոցով»:

Երկրի մաքսային համակարգին, ինչպես նաև կառույցում իրականացվող բարեփոխումներին տեղում ծանոթանալու նպատակով` հանդիպումից հետո լրագրողներն ուղևորվել են հայ-վրացական սահման` Բագրատաշենի մաքսակետ: