22 նոյեմբերի 2011
«Մաքսային ռիսկերի կառավարումը Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգում» վերնագրով շնորհանդես–ներկայացում Ղազախստանում
2011թ. հոկտեմբերի 24-ից 26–ը Աստանայում տեղի է ունեցել Ղազախստանի մաքսային հսկողության կոմիտեի ԵՎ ԵԱՀԿ ներկայացուցչության աջակցությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից կազմակերպված «Ռիսկերի կառավարում» խորագրով տարածաշրջանային ԱՊՀ մաքսային ծառայությունների աշխատակիցների աշխատաժողով նվիրված «Համաշխարհային մաքսային կազմակերպության ռիսկերի կառավարման կոմպենդիումի» ներկայացման–քննարկմանը
2011թ. հոկտեմբերի 24-ից 26–ը Աստանայում տեղի է ունեցել Ղազախստանի մաքսային հսկողության կոմիտեի և ԵԱՀԿ ներկայացուցչության աջակցությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից կազմակերպված «Ռիսկերի կառավարում» խորագրով տարածաշրջանային ԱՊՀ մաքսային ծառայությունների աշխատակիցների աշխատաժողով նվիրված «Համաշխարհային մաքսային կազմակերպության ռիսկերի կառավարման կոմպենդիումի» ներկայացման–քննարկմանը։

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից ներկայացվել է «Մաքսային ռիսկերի կառավարումը Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգում» վերնագրով շնորհանդես–ներկայացումը, որը ինչպես Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների, այնպես էլ ԱՊՀ մաքսային ծառայությունների աշխատաժողովի մասնակիցների կողմից արժանացել է բարձր գնահատականի։

Միևնույն ժամանակ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների կողմից բարձր գնահատականի է արժանացել նաև այն, որ ՀՀ մաքսային համակարգում մաքսային ռիսկերի կառավարման գործընթացները համապատասխանում են ՀՄԿ ռիսկերի կառավարման կոմպենդիումի դրույթներին։