29 դեկտեմբերի 2011
Մաքսային մարմիններում տոնական օրերին սահմանվել է հերթապահություն
Տոնական օրերին աշխատանքն անխափան կազմակերպելու ԵՎ մաքսային ձԵՎակերպումների ժամանակ խնդիրներից խուսափելու նպատակով` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով, դեկտեմբերի 31-ից մինչԵՎ հունվարի 6-ը սահմանվել է հերթապահություն տարածքային որոշ մաքսային մարմիններում ԵՎ մաքսային պահեստներում
Տոնական օրերին աշխատանքն անխափան կազմակերպելու և մաքսային ձևակերպումների ժամանակ խնդիրներից խուսափելու նպատակով` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը սահմանվել է հերթապահություն տարածքային որոշ մաքսային մարմիններում և մաքսային պահեստներում` ըստ հետևյալ գրաֆիկի.

Մաքսատներում 2012թ.-ի հունվարի 5-ին` ժամը 11.00-16.00:

Մաքսային հսկողության գոտիներում, մաքսային պահեստներում և սահմանային մաքսային մարմիններում 2011թ.-ի դեկտեմբերի 31-ից 2012թ.-ի հունվարի 6-ը յուրաքանչյուր օրվա համար նշանակել է պատասխանատու աշխատակից: