22 դեկտեմբերի 2008
Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության մասով իրականացված ստուգումները նվազել են
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից այս տարվա առաջին ինն ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության մասով իրականացված ստուգումները նվազել են 664-ով` կազմելով 1863:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից այս տարվա առաջին ինն ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության մասով իրականացված ստուգումները նվազել են 664-ով` կազմելով 1863:ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից այս տարվա առաջին ինն ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության մասով իրականացված ստուգումները նվազել են 664-ով` կազմելով 1863: Սակայն, դրան զուգահեռ լրացուցիչ հայտնաբեվել է 16,5 մլրդ դրամ, այսինքն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի 1 ստուգմամբ հայտնաբերված գումարն ավելի է 2,3 անգամ:  Լրագրողների հետ նոյեմբերի 11-ի  հանդիպմանն այս մասին տեղեկացրել է ՊԵԿ  նախագհի տեղակալ Արտաշես Բեյբությանը:
 
Իրականացվել է նաեւ 552 ստուգում` հարկային օրենսգրքի 28-րդ հոդվածի մասով, արձանագրվել է 1 մլրդ 731 մլն դրամ: Այս դեպքում մեկ ստուգմամբ 2,4 անգամ ավել լրացուցիչ պարտավորություն է առաջադրվել հարկ վճարողներին: Ընդհանուր առմամբ, բոլոր ստուգումների մասով այս տարվա ինն ամիսներին հարկ վճարողներին 7,5 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն է առաջադրվել:
 
Ըստ Ա. Բեյբությանի  վերջին ամիսներին նոր քաղաքականության արդյունքում միայն սեպտեմբերի ընթացքում իրականացված 745 ստուգումներով նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 70 տոկոս ավելի գումար, այնինչ իրականացված ստուգումների թիվը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել է 224-ով: Աճ է արձանագրվել չձեւակերպված աշխատողների հայտնաբերման ուղղությամբ իրականացված ստուգումների արդյունքում: Նախորդ տարվա սեպտեմբերին այդ ուղղությամբ 33 ստուգում էր իրականացվել, իսկ այս տարի 145, ինչի արդյունքում հայտնաբերվել է 170 չձեւակերպված աշխատող: Ա. Բեյբությանի վերլուծությունները փաստում են, որ հարկատուների մի խումբ աշխատում է բարեխողճորեն,  կամովին է բարձրացրել ցուցանիշները: Սակայն կան նաեւ բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք դեռ շարունակում են թե հարկերի, թե պարտադիր սոցիալական վճարների մասով խուսափողական քաղաքականություն վարել, թաքցնում են հարկերը, պահում չձեւակերպված աշխատողներ եւ ցածր աշխատավարձ ցույց տալիս:
 
Հաշվիչ-դրամարկղային մեքենաների շահագործման ճշտության 5536 ստուգում է իրականացվել այս տարվա ինն ամիսներին: Սահմանվել է 390 մլն դրամ տուգանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 100 մլն-ով:
 
Ա. Բեյբությանի տեղեկացմամբ` մետաղական հանքերի մասով վերջին երկու ամսվա ընթացքում հարկային մուտքերը պակասել են, ինչը պայմանավորված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամով: Իսկ որքանով դա կազդի պետբյուջեի հավաքագրումների վրա հարցին ի պատասխան նա ասաց, որ պետեկամուտների կոմիտեն պետբյուջեի մուտքերն ապահովելու ուղղությամբ ամեն ինչ անում է, այդ բացը լրացվում է ընթացիկ աշխատանքներով:
 
Պետեկամուտների կոմիտեի ձեւավորումից հետո հարկային ծառայության մասով որդեգրվել է հարկ վճարողների հետ նախ բացատրական եւ իրազեկման աշխատանքներ իրականացնելու ռազմավարությունը: Այս նպատակով կենտրոնական ապարատի եւ տարածքային տեսչությունների մակարդակով պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ հարկ վճարողների հետ: Այդ աշխատանքներին զուգահեռ, ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ տարածքային տեսչություններում, իրականացվում են վերլուծական աշխատանքներ, ըստ առանձին ոլորտների վեր են հանվում տարբեր կազմակերպությունների հարկման մակարդակները:
 
Ա. Բեյբությանն ասաց, որ հարկային ծառայությունում մշակվել եւ ներդրվել է համակարգչային ծրագիր, որը ռիսկային  չափորոշիչների հիման վրա կազմակերպությունների ցանկ է ձեւավորում: Այն կազմակերպությունները, որոնք չեն արձագանքում հարկայինի կոչին, ընդառաջ չեն գալիս հարկելիության մակարդակը կամովին բարձարցնելու առաջարկություններին, անցնում են հսկողության փուլ հարկային տեսչության կողմից եւ առանձնանում որպես առավել ռիսկային: Ըստ Ա. Բեյբությանի` հարկայինի կարեւորագույն խնդիրը ստուգումների քանակի կտրուկ կրճատումը եւ դրան զուգահեռ ստուգումների որակի բարձրացումն է: “Առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունները մարելուց հետո հարկային մարմինն իր աշխատանքներն ավարտված չի համարում` հետեւողական մոնիթորինգի է ենթարկում տվյալ կազմակերպությունների հետագա պահվածքը”,- ասաց նա:
 
Հարկային ծառայությունն այսօր ակտիվորեն համագործակցում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ, հոսողական աշխատանքներ է իրականացնում առանձին ճյուղերում, կազմում ակտեր, լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրում:
 
“Վերլուծությունները ցույց են տվել, որ ներմուծողից մինչեւ վերջնական սպառում օղակներում մի քանի կազմակերպություններ են գործում: Ընթացիկ հսկողական աշխատանքների ժամանակ մենք վերլուծում եւ հսկողության ենք ենթարկում նաեւ այդ ամբողջ շղթան: Մեր անուղակի խնդիրն է նաեւ, որպեսզի գների թանկացում տեղի չունենա”,- նշեց Ա. Բեյբությանը:
 
Հարկայինի աչքից որեւէ ոլորտ չի վրիպում, սակայն առանձնակի ուշադրություն է դարձվում այն ոլորտներին, որտեղ գերշահույթ է ձեւավորվում: Ա. Բեյբությանն ասաց, որ հարկայինն այսօր լուրջ ուսումանսիրություններ է իրականացնում կենցաղային տեխնիկայի, հանքարդյուանբերության եւ շինարարության ոլորտներում: Սննդի` մասնավորապես հացի, բրնձի եւ խմիչքի շուկաները օպերատիվ հետախուզական վարչության հատուկ ուշադրության կենտրոնում են:
 
ՊԵԿ ՀԾ  իրավաբանական վարչության կողմից եւս գոհացուցիչ ցուցանիշներ են արձանագրվել:  Այս տարվա տասն ամիսներին ՊԵԿ ՀԾ կողմից դատարաններ է ներկայացրել 1045 բռնագանձման եւ անվճարունակության հայց` 12 մլրդ 542.1 մլն դրամ հայցագնով: Դատարանների կողմից կայացվել է 621 վճիռ` 11 մլրդ 260.7 մլն դրամ գումարով: ՊԵԿ  նախագահի  տեղակալ Արթուր Օսիկյանի խոսքերով,   նույն ժամանակահատվածում ի օգուտ հարկային մարմնի բավարարվել է 515 հայց` 10 մլրդ 445.7 մլն դրամ հայցագնով: Ընդհանուր առմամբ, բռնագանձման եւ անվճարունակության հայցերով այս տարի փաստացի գանձվել եւ ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 2 մլն 680.3 հազ. դրամ:
 
Նույն  ժամանակահատվածում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 16 հազ. 879 որոշում` նախորդ տարվա 16 հազ.091-ի դիմաց: Փաստացի գանձվել է 290 մլն դրամ` նախորդ տարվա 270.9 մլն-ի դիմաց:

Նախորդ տասն ամիսներին հարկ վճարողների գույքի վրա դրվել է 1 145 արգելադրում` 7 մլրդ 373.2 մլն դրամ գումարով, որից փաստացի գանձվել է 3 մլրդ 830.1 մլն-ն:
 
Հարկային ծառայության հետաքննության բաժնի կողմից այդ ժամանակահատվածում հարուցվել է 151 քրեական գործ եւ վերականգնվել է 449.5 մլն դրամ: 2007 թ-ից ստեղծված քննչական վարչության կողմից 56 քրեական գործերով ավարտվել է նախաքննությունը, եւ գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Նախաքննության ընթացքում վերականգնվել է 370.1 մլն դրամ:
 
Ա. Օսիկյանի խոսքով` հարկային մարմնի կողմից իրկանացված ցանկացած միջոցառում, հարուցված ցանկացած քրեական գործ ինքնին պայքար է ստվերի դեմ եւ որոշակի իմաստով ենթադրում է դրա կրճատում: “Ցանկացած բացահայտում, ցանկացած լրացուցիչ վճարման ենթակա գումար, որն առաջադրվում է հարկ վճարողներին, բնական է, ստվերի կրճատմանն է ուղղված: Թվերի աճը խսում է այն մասին, որ տարեցտարի ստվերի դեմ պայքարի միջոցառումներն իրենց էությամբ եւ բովանդակությամբ ավելի են ուժեղանում”,- ասաց նա:
 
Անդրադառնասլով քրեական գործերի աճին` Ա. Օսիկյանն ասաց, որ քննչական վարչությունը նախորդ տարի է միայն ձեւավորվել եւ բնական է, որ ընթացքում դատարան ուղարկված գործերի եւ վերականգվող գումարների մասով աճ է արձանագրվում: Հաջորդ տարվա հունվարից փոքր եւ միջին բիզնեսի համար կիրառվելիք մեղմ վարչարարությունը ենթադրում է  նաեւ հաշվապահական հաշվառման վարում: Սա, ըստ Ա. Օսիկյանի, կնպաստի, նման իրավախախտումների թվի նվազմանը:
 
Ա. Օսիկյանը նաեւ նշեց, որ ՀՀ նախագահի հրամանագրով մաքսային պետական կոմիտեի եւ հարկային պետական ծառայության միաձուլումն արդեն տալիս է սպասված արդյունքը: Դրական առաջընթաց է արձանագրվել  ոչ միայն երկու կառույցների սերտ համագործակցության, այլեւ օպերատիվ հսկողության իրականացման ու իրավախախտումների բացահայտման առումով: