15 մարտի 2011
Հայտարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2011թ. ապրիլի 26-ին անցկացնելու է մաքսային ձԵՎակերպումների մասնագետի որակավորման քննություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2011թ. ապրիլի 26-ին անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն: Նախքան քննությունը, ս.թ. ապրիլի 4-ից ապրիլի 16-ը կկազմակերպվի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց: Քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով մինչև 2011թ. ապրիլի 18-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմած 18 տարին լրացած, առնվազն միջնակարգ (լրիվ) կրթություն ունեցող այն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիրց օգտվելու իմացություն` անկախ դասընթացին մասնակցած լինելու հանգամանքից: Քննությանը մասնակցելու համար դիմորդները մինչև ապրիլի 18-ը վերադաս մաքսային մարմին (հասցեն` Խորենացու 3) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

- դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով:

- անձնագրի, միջնակարգ կրթության, առկայության դեպքում` նաև բարձրագույն կրթության և (կամ) մասնագիտական վերապատրաստման վկայականի պատճեններ:

-  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր:

(Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մասնակցել ցանկացող անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված  երեք հազար դրամ չափով պետական տուրքի վճարումը պետք է իրականացնեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի` ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900005163275 հաշվին, որպես «Մաքսային ձևակերպումների մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրք»):

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների հարցաշար