05 նոյեմբերի 2011
Հայտարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2011թ. դեկտեմբերի 1-ից անցկացնելու է մաքսային ձԵՎակերպումների մասնագետի որակավորման քննություն: Նախքան քննությունը, ս.թ. նոյեմբերի 10-ից նոյեմբերի 24-ը կկազմակերպվի մաքսային ձԵՎակերպումների մասնագետի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2011թ. դեկտեմբերի 1-ից անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն: Նախքան քննությունը, ս.թ. նոյեմբերի 10-ից նոյեմբերի 24-ը կկազմակերպվի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց: Քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով մինչև 2011թ. նոյեմբերի 23-ը ներառյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմած 18 տարին լրացած, առնվազն միջնակարգ (լրիվ) կրթություն ունեցող այն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացություն` անկախ դասընթացին մասնակցած լինելու հանգամանքից: Քննությանը մասնակցելու համար դիմորդները մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ վերադաս մաքսային մարմին (հասցեն` Խորենացու 3) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

- դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով:

- անձնագրի, միջնակարգ կրթության, առկայության դեպքում` նաև բարձրագույն կրթության և (կամ) մասնագիտական վերապատրաստման վկայականի պատճեններ:

-  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր:

(Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մասնակցել ցանկացող անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված  երեք հազար դրամ չափով պետական տուրքի վճարումը պետք է իրականացնեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի` ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900005163275 հաշվին, որպես «Մաքսային ձևակերպումների մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրք»):

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների հարցաշար