01 դեկտեմբերի 2011
Հայտարարություն
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Տեղեկատվական համակարգում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հարցազրույցի են հրավիրվում մինչԵՎ 30 տարեկան, բարձրագույն կրթություն /կիրառական մաթեմատիկա, ծրագրավորում, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր, կիբեռնետիկա, ռադիոտեխնիկա ԵՎ կապի համակարգեր ԵՎ /կամ/ հարակից մասնագիտություններ/ ունեցող ՀՀ քաղաքացիներ:
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Տեղեկատվական համակարգում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հարցազրույցի են հրավիրվում մինչև 30 տարեկան, բարձրագույն կրթություն /կիրառական մաթեմատիկա, ծրագրավորում, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր, կիբեռնետիկա, ռադիոտեխնիկա և կապի համակարգեր և /կամ/ հարակից մասնագիտություններ/ ունեցող  ՀՀ քաղաքացիներ:  

Համակարգչային իմացությունը պարտադիր և առաջնային պայման է: Օտար լեզուների իմացությունը /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ նախընտրելի է:

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն՝ ազատ ոճով, դիպլոմի և աշխատանքային գրքույկի /առկայության դեպքում/ պատճեները, 1 լուսանկար 3X4 չափսի: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 13:00,  բացի շաբաթ և կիրակի օրերից, ք.Երևան, Խորենացու 7 հասցեով, ՊԵԿ Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի կողմից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն` 15 դեկտեմբերի  2011թվականի ժամը 13:00:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ  Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին`  594 630, 594 628, 594 632 հեռախոսահամարներով:

Հարցազրույցը կանցկացվի 2011թ-ի դեկտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, Խորենացու 7 հասցեում: