03 նոյեմբերի 2010
2010թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսները ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է գերակատարումներով
Պետբյուջե է մուտքագրվել մոտ 580.8մլրդ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է մոտ 37.8մլրդ դրամով /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/:
2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է գերակատարումներով, ինչը շարունակական բնույթ է կրում: Այս տարվա առաջին 10 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել մոտ 580.8մլրդ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է մոտ 37.8մլրդ դրամով /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/:

Ընթացիկ տարվա 10 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները. այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին հավաքագրվել է մոտ 77.9մլրդ դրամով ավելի:

Սոցիալական ապահովագրության վճարների մասով ևս գերակատարում է արձանագրվել. 10 ամսվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 91.3մլրդ դրամ սոցիալական ապահովագրության վճար, ինչը մոտ 7.9մլրդ դրամով գերազանցում է 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: