11 նոյեմբերի 2011
ՀԴՄ կտրոնների դարձերեսին կարող է լինել Ձեր ապրանքանիշի գովազդը
Օրերս ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով անցկացվող վիճակահանության ժամանակ, բացի 15 ավտոմեքենայից, որպես պարգԵՎավճար տրամադրել նաԵՎ այլ գույք կամ իրավունք, որը նպատակ ունի ընդլայնել շահողների շրջանակը ԵՎ մեծացնել ՀԴՄ կտրոն պահանջելու շահագրգռվածության աստիճանը:
Օրերս ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով անցկացվող վիճակահանության ժամանակ, բացի 15 ավտոմեքենայից, որպես պարգևավճար տրամադրել նաև այլ գույք կամ իրավունք, որը նպատակ ունի ընդլայնել շահողների շրջանակը և մեծացնել ՀԴՄ կտրոն պահանջելու շահագրգռվածության աստիճանը: Ընդունված որոշման համապատասխան Պետական եկամուտների կոմիտեն մրցույթ է հայտարարել ՀԴՄ կտրոնի դարձերեսին ֆիրմային անվանումներ կամ ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու համար: Մրցույթում հաղթող ճանաչված անձի ֆիրմային անվանումը կամ ապրանքային և սպասարկման նշանը կտպագրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին և 2012 թվականին կիրացվի ՀՀ ողջ տարածքում: Հայտերը ներկայացվելու են մինչև 2011թ. նոյեմբերի 21-ը: Մրցութը կանցկացվի հաջորդ օրը: