22 դեկտեմբերի 2010
Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի ԵՎ Խորհրդայինի տարածքային տեսչությունների հարկ վճարողները ակտիվորեն են արձագանքել իրազեկման միջոցառումներին
2011 թ-ի հունվարի 1-ից Ավելացված արժեքի հարկ վճարողների համար հանրապետությունում գործելու է էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ձեռք բերված ձԵՎերի լրացմամբ` հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգ:
2011 թ-ի հունվարի 1-ից Ավելացված արժեքի հարկ վճարողների համար հանրապետությունում գործելու է էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ձեռք բերված ձևերի լրացմամբ` հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգ: Գործընթացը ՀՀ կառավարությանն առընթեր պետական  եկամուտների  կոմիտեի կողմից հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հերթական քայլն է:   Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման, գալիք տարվանից այս եղանակով նաև Ավելացված արժեքի հարկի   հարկային հաշիվների դուրս գրման,  նոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ սեմինար-խորհրդակցություններ  անցկացվել են  բոլոր տարածքային հարկային տեսչություններում: Այս փոփոխությունների իրազեկման միջոցառումներին  Քանաքեռ-Զեյթունի,  Արաբկիրի և Խորհրդայինի տարածքային տեսչությունների  հարկ վճարողները ակտիվորեն են արձագանքել:   Ըստ Քանաքեռ-Զեյթունի ՀՏ պետ  Խաչատուր Երոյանի`  Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից հարկային մարմնի սպասարկման գործառույթներ իրականացնող  ստորաբաժանումներին տրված են կոնկրետ հանձնարարականներ` հանդիպումների ընթացքում հարկատուների առաջարկների և կարծիքների հիման վրա 2011թ.-ին  պետք է ձևավորվեն որակապես նոր, ավելի գործընկերային մոտեցումներ: Դրանք կարող են նպաստել նաև օրենսդրական բարեփոխումներին:

 Արաբկիրի ՀՏ պետ Արամ Սարգսյանի գնահատմամբ` իրենց առջև ՊԵԿ նախագահի կողմից դրված խնդրի`  հարկ վճարողների որակյալ սպասարկման կարևորությունը պայմանավորված է նաև ինքնագնահատման համակարգի վերջնական կայացման անհրաժեշտությամբ:

Ընդգծելով, որ արդեն իսկ կոմիտեն լուրջ հաջողություններ է արձանագրել հարկ վճարողների սպասարկման մշակույթի  ձևավորման հարցում, Խորհրդայինի ՀՏ պետ Դավիթ Ղալումյանը կարևորել  է, որ գործընթացը   բարելավելու անհրաժեշտությունը, ինչը ենթադրում է  առավելագույնս կրճատել հարկահավաք և հարկատու շփումները: