21 դեկտեմբերի 2010
Սեմինար-խորհրդակցություններ հարկատուների համար Մաշտոցի ԵՎ Մալաթիա-Սեբաստիա հարկային տեսչություններում
2010-ի տարեվերջին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողների հետ սկսել է սպասարկման ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների քննարկում, որպեսզի վերջիններիս առաջարկների ԵՎ կարծիքների հիման վրա 2011թ.-ին ձԵՎավորվեն որակապես նոր, ավելի գործընկերային մոտեցումներ:
2010-ի տարեվերջին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողների հետ սկսել է  սպասարկման ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների քննարկում, որպեսզի վերջիններիս առաջարկների և կարծիքների հիման վրա 2011թ.-ին ձևավորվեն որակապես նոր, ավելի գործընկերային մոտեցումներ:

Բարեփոխումների գործընթացը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հանձնարարությամբ մեկնարկել է հարկատուների համար սեմինար-խորհրդակցությունների կազմակերպմամբ, քանի որ հարկ վճարողների որակյալ սպասարկմամբ է պայմանավորված նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորումը: Ըստ Մաշտոցի ՀՏ պետ Ռոմա Սարգսյանի` այս առումով ՊԵԿ նախագահը հատկապես կարևորում է տարածքային ստորաբաժանումների յուրաքանչյուր հարկային ծառայողի դերը:

Սեմինար խորհրդակցության ժամանակ հարկ վճարողների սպասարկման խնդիրներին գուգընթաց քննարկվել է նաև ԱԱՀ վճարողների համար հարկային հաշիվների դուրսգրման նոր եղանակը, ինչը ևս, ըստ էության միտված է հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանը: Ըստ Մալաթիա-Սեբաստիա հարկային տեսչության  պետ Գագիկ Սաֆարյանի, տեսչությունների սպասարկման բաժինների  առջև խնդիր է դրվել ժամանակին իրազեկել հարկային օրենսդրությունում կատարված բոլոր փոփոխությունների, հարկ վճարողների պարտավորությունների մասին, ժամանակին և առանց խոչնդոտների ապահովել գրանցամատյանների, ՀԴՄ-ների և այլ փաստաթղթերի հաշվառումը, կնքումը  և տրամադրումը:

Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ կատարվող բոլոր քայլերը  միտված են ինքնագնահատման համակարգի վերջնական կայացմանը, այսինքն հասնել նրան, որ  հարկատուն  ինքնուրույն հաշվարկի և վճարի իր իրական հարկերը: