20 դեկտեմբերի 2010
Հարկ վճարողների համար կազմակերպվող սեմիար-խորհրդակցություն «առանց փողկապերի»
Վերջին երկու շաբաթների ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից տարբեր հարկային տեսչություններում` հարկ վճարողների համար կազմակերպվող սեմիար-խորհրդակցություններին զուգընթաց, կոմիտեի նախագահի հրամանով կազմակերպվում են ուսուցման դասընթացներ նաԵՎ հենց հարկային ծառայողներին համար:
Վերջին երկու շաբաթների ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից  տարբեր հարկային տեսչություններում` հարկ վճարողների համար կազմակերպվող սեմիար-խորհրդակցություններին զուգընթաց, կոմիտեի նախագահի հրամանով կազմակերպվում են ուսուցման դասընթացներ նաև հենց հարկային ծառայողներին համար: Դրանք կազմակերպվում են  նոր ձևաչափով` այսպես կոչված առանց փողկապերի  և հնարավորություն են ընձեռում  քննարկումների ընթացում ոչ միայն  կենտրոնական ապարատի մասնագետներից տեղեկանալ կոնտրետ խնդիրները կարգավորող օրենսդրական դաշտի նորություններին, այլև` ծանոթանալ  ընթացիկ վարչարարության ժամանակ  տարբեր տեսչությունների իրենց գործընկերների կողմից կիրառվող մեթոդներին: ՊԵԿ նախագահի հրամանով` կոնկրետ թեմաներով կազմակերպվող այս դասընթացները պետք է  շարունակական լինեն և աստիճանաբար ընդգրկեն համակարգի բոլոր մասնագետներին: Ուսուցման դասընթացում ներառված էին նպատակային ստուգումների անցկացման, չափագրումների, ֆիսկալային հասույթների տեղեկությունների ուսումնասիրության, եկամտահարկի և սոցվճարների հավաքագրումների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:

Ոչ աշխատանքային օրերին առաջին անգամ կազմակերպվող  այս երկօրյա ուսուցման արդյունավետությունը տարածքային տեսչությունների տարբեր բաժինների ղեկավարները բարձր են գնահատում:  Նրանց խոսքերով, այս ձևաչափը հնարավորություն է տալիս կենդանի շփումների միջոցով քննարկել առօրյա աշխատանքում առաջացող բոլոր խնդիրները և ստանալ օրենսդրական, գերատեսչական իրավական ակտերից բխող իրենց հարցերի պատասխանները: