22 սեպտեմբերի 2010
Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի 2010թ. հուլիս ամսվա ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծական
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի հուլիս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ հիմնականում ցուցանիշների առումով 2010թ.-ի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ արձանագրվել է որոշակի աճ:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի հուլիս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ հիմնականում ցուցանիշների առումով 2010թ.-ի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ արձանագրվել է որոշակի աճ: Մասնավորապես.

1.    Իրացումից հասույթը 2010թ.-ի հուլիս ամսին կազմել է 180.2 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 13.8 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 195 կազմակերպությունների մոտ, իսկ 133 կազմակերպությունների մոտ` նվազում:

2.    Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հուլիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 13.9 %-ով և կազմել է մոտ 57.0 մլրդ դրամ: Ինչ վերաբերվում է ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարներին, ապա 2010թ.-ի հուլիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը աճել է 9.5 %-ով և կազմել մոտ 11.8 մլրդ դրամ:

3.    Արտահանման ծավալները 2010թ.-ի հուլիսին կազմել է 18.3 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 25.3 մլրդ դրամի փոխարեն կամ պակաս 7.0 մլրդ դրամով:

4.    Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի հուլիսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 17.7 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 343 կազմակերպությունների կողմից 2010թ.-ի հուլիս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 51.9 %-ը:

5.    Հարկային մարմնի կողմից 2010թ.-ի հուլիսին կատարվել են բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 76 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 1146.1 մլն. դրամի չափով:

6.    Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 1.4 %-ով և կազմել 114104 մարդ: Բացի այդ, զուգահեռաբար աճել է նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը և այս տարվա հուլիսին արձանագրվել է 7.5 % աճ նախորդ տարվա հուլիս ամսվա նկատմամբ:

7.    01.08.2010թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողները ունեցել են 71.6 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 52.3 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 8.5 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի հուլիս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1220.6 մլն. դրամի չափով: