20 դեկտեմբերի 2010
Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի հոկտեմբեր ամսվա ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծության 2010թ.
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է...
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի,  որի արդյունքում պարզվել է.

1.    Իրացումից հասույթը 2010թ.–ի հոկտեմբեր ամսին կազմել է 178.9 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 3.4 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 170 կազմակերպությունների մոտ` 31.7 մլրդ դրամով և նվազել 155-ի մոտ` 24.6 մլրդ դրամով:

2.    Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 24.2%–ով և կազմել 49.2 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 105 կազմակերպությունների մոտ շուրջ 8.1 մլրդ դրամով և նվազել` 95-ի մոտ համապատասխանաբար 22.5 մլրդ դրամով:

3.    Արտահանման ծավալները 2010թ.-ի հոկտեմբերին կազմել է 22.0 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 19.3 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 2.7 մլրդ դրամով:

4.    Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի հոկտեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 14.4 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված կազմակերպությունների կողմից 2010թ.-ի հոկտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 44.6%–ը:

5.    2010թ.-ի հոկտեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 85 հարկային  ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 270.3 մլն դրամի չափով:

6.    Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 0.5%-ով և կազմել է 114323 մարդ: Բացի այդ, զուգահեռաբար աճել է նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը և այս տարվա հոկտեմբերին արձանագրվել է 4.7% աճ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ:

7.    01.11.2010թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 70.6 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 51.4 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 7.3 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 2267.3 մլն դրամի չափով: