20 հունվարի 2012
2011թ. նոյեմբեր ամսվա Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծություն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել <Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները>
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել <Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները> համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: 2011 թվականի նոյեմբեր ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծությունը իրականացվել է 2010 և 2011 թվականների նոյեմբեր ամիսների նույն 440 հարկ վճարողների համար: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ
  1. Իրացումից հասույթը 2011թ.–ի նոյեմբեր ամսին կազմել է 231.5 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 10.4 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 216 կազմակերպությունների մոտ` 47.0 մլրդ դրամով և նվազել 217-ի մոտ` 29.0 մլրդ դրամով:
  2. Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա նոյեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 19.2 %–ով և կազմել 77.3 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 142 կազմակերպությունների մոտ շուրջ 36.0 մլրդ դրամով և նվազել` 165-ի մոտ համապատասխանաբար 23.3 մլրդ դրամով:
  3. Արտահանման ծավալները 2011թ.-ի նոյեմբերին կազմել է 32.6 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 22.4 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 4.5 մլրդ դրամով:
  4. Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի նոյեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.1 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի նոյեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 59.1 %–ը:
  5. 2011թ.-ի նոյեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 86 հարկային  ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 1747.7 մլն դրամի չափով:
  6. 01.12.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 98.4 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 58.1 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 18.5 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1584.4 մլն դրամի չափով: