18 նոյեմբերի 2010
Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի 2010թ.-ի սեպտեմբեր ամսվա ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծություն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է...
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի,  որի արդյունքում պարզվել է.

1.    Իրացումից հասույթը 2010թ.–ի սեպտեմբեր ամսին կազմել է 169.7 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 0.5 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 165 կազմակերպությունների մոտ, իսկ 155 կազմակերպությունների մոտ` նվազում:

2.    Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալներն այս տարվա սեպտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 1.5%–ով և կազմել է 61.5 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 112 կազմակերպությունների մոտ շուրջ 20.9 մլրդ դրամով և նվազել` 86-ի մոտ համապատասխանաբար 19.2 մլրդ դրամով:

3.    Արտահանման ծավալները 2010թ.-ի սեպտեմբերին կազմել է 29.8 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 19.9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 9.9 մլրդ դրամով:

4.    Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի սեպտեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 16.3 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված կազմակերպությունների կողմից 2010թ.-ի սեպտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 55.1%–ը:

5.    2010թ.-ի սեպտեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 83 հարկային  ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 580.9 մլն դրամի չափով:

6.    Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 0.5%-ով և կազմել է 113355 մարդ: Բացի այդ, զուգահեռաբար աճել է նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը և այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է 5.1% աճ նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա նկատմամբ:

7.    01.10.2010թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 78.4 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 52.4 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 7.3 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1411.5 մլն դրամի չափով: