16 հուլիսի 2010
Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծական 2010թ. մայիս ամսվա
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի մայիս ամսին նախորդ տարվա մայիս ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի մայիս ամսին նախորդ տարվա մայիս ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ: Մասնավորապես.

1.    Իրացումից հասույթը 2010թ.-ի մայիս ամսին կազմել է 157.6 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 19.7 %-ով: Ընդ որում հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 190 կազմակերպությունների մոտ, որոնցից առավել խոշոր տաս կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ալեքս Գրիգ»,  «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Մաքուր երկաթի գործարան», «Ֆլեշ», «Ի ԷՄ ԷՅՋ Քոնսթրաքշն», «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Էլիտ Գրուպ», «Հայբիզնեսբանկ») մոտ իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիս ամսվա նկատմամբ աճել է 17.7 մլրդ. դրամով: Իսկ թվով 144 կազմակերպությունների մոտ արձանագրվել ցուցանիշի նվազում, որոնցից միայն «Վիդիս Դիսթրիբյուշն», «Գրանդ կոմերց» և «Արդշինինվեստբանկ» ընկերությունների մոտ ընդհանուր առմամբ իրացումից հասույթը այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիս ամսվա նկատմամբ նվազել է մոտ 4.5 մլրդ. դրամով:

2.    Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա մայիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 50.8 %-ով և կազմել է մոտ 62.8 մլրդ դրամ: Այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առևտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլև արտադրական պահանջներից ելնելով կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից, որոնցից խոշորագույն տաս ընկերությունների («Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ղ-Տելեկոմ», «Եվրոպա», «Հրազդան ԷՅՋԻՓԻՍԻՍԻ-3», «Վիդիս Դիսթրիբյուշն», «Ֆլեշ», «Սիթի պետրոլ գրուպ», «Միկմետալ», «Մանանա Գրեյն», «Ալեքս Գրիգ») կողմից ներմուծման ծավալները 2010թ.-ի մայիսին նախորդ տարվա մայիս ամսվա նկատմամբ աճել է 13.9 մլրդ. դրամով: Այս ցուցանիշի աճը ուղիղ համեմեատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի մայիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 71.8%-ով և կազմել 13.5 մլրդ դրամ:

3.    Արտահանման ծավալները 2010թ.-ի մայիսին կազմել է 20.2 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 15.3 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 4.9 մլրդ դրամով: Այսպես, արտահանմամբ զբաղվող խոշորագույն hինգ  կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ռուսալ Արմենալ», «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն») կողմից արտահանման ծավալները 2010թ.-ի մայիս ամսին ընդհանուր առմամբ կազմել է 13.4 մլրդ դրամ նախորդ տարվա մայիս ամսվա 7.2 մլրդ. դրամի փոխարեն կամ ավել 6.2 մլրդ դրամով:

4.    Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի մայիսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 16.1 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 344 կազմակերպությունների կողմից 2010թ.-ի մայիս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 50.3 %-ը: Համեմատության համար նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «ՀԱԷԿ», «Ղ-Տելեկոմ», «Ալեքս Գրիգ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2010թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պետական բյուջե 2.0 մլրդ. դրամով ավել հարկային վճարումներ է կատարվել:

5.    Հարկային մարմնի կողմից 2010թ.-ի մայիսին կատարվել են բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 69 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 176.1 մլն. դրամի չափով:

6.    Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ գրեթե մնացել է անփոփոխ և կազմել 111053 մարդ: Միաժամանակ, հարկ է նշել, որ զուգահեռաբար աճել է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը և այս տարվա մայիսին արձանագրվել է 9.5 % աճ նախորդ տարվա մայիս ամսվա նկատմամբ:

7.    01.06.2010թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողները ունեցել են 69.6 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 46.7 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` մոտ 8.0 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի մայիս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 650.0 մլն. դրամի չափով: