15 դեկտեմբերի 2010
Խոշոր հարկ վճարողների նկատմամբ իրականացվող քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխություններ են սպասվում, - վստահեցրել է տեսչության պետը` խոշոր հարկատուների հետ հանդիպման ժամանակ
Խոշոր հարկատուների հետ աշխատանքը կառավարության հիմնական թիրախներից է, իսկ նրանց սպասարկող հարկային տեսչության մասնագետների հմտությունների շարունակական բարձրացումը, սպասարկման ժամանակակից չափանիշների ձԵՎավորումը այն հիմնական խնդիրներն են, որոնք ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից դրված են խոշոր հարկ վճարողների տեսչության առջԵՎ:
Խոշոր հարկատուների հետ աշխատանքը կառավարության հիմնական թիրախներից է,  իսկ նրանց սպասարկող հարկային տեսչության մասնագետների հմտությունների շարունակական բարձրացումը, սպասարկման ժամանակակից չափանիշների ձևավորումը այն հիմնական խնդիրներն են, որոնք  ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից դրված են խոշոր հարկ վճարողների տեսչության առջև: Սա բխում է նաև պետեկամուտների կոմիտեին երկրի նախագահի կողմից տրված հանձնարարականների տրամաբանությունից:

Դեկտեմբերի 15-ին ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հարկ վճարողների սպասարկում. ներկան, խնդիրները և բարելավման ուղիները» խորագրով հանդիպում հանրապետության խոշոր հարկ վճարողների հետ: Այս տեսչությունում են հաշվառված արտադրական, առևտրային, շինարարական, կրթական, առողջապահական, հանքարդյունաբերության, բանկային և սպասարկման ոլորտի խոշորագույն ընկերությունները, որոնք ապահովում են ՊԵԿ-ի կողմից հավաքագրվող հարկային եկամուտների զգալի մասը:

Հանդիպման ընթացքում ՊԵԿ   խոշոր   հարկ  վճարողների  հարկային  տեսչության պետ Աշոտ Արզումանյանն անդրադարձել է  խոշոր հարկ վճարողների առաքելությանը, կատարած աշխատանքներին և իրականացվելիք խնդիրներին: Ըստ նրա,  հարկային վարչարարության արդյունավետության բարելավման միջոցով պետական բյուջեի եկամուտների կայուն ավելացմանը զուգընթաց, իրենք կարևորում են նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը: Աշոտ Արզումանյանը տեսչության կողմից սպասարկվող հարկատուներին  վստահեցրել է, որ լրջագույն քայլեր են արվում  խոշոր հարկ վճարողների նկատմամբ իրականացվող քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխությունների ուղղությամբ, որոնք բնավ ուղղված չեն լինելու միայն պետբյուջե հավաքագրվող եկամուտների ավելացմանը, այլ նաև որակական նոր մակարդակի են հասցնելու ՊԵԿ-խոշոր հարկ վճարող հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև  ինքնագնահատման համակարգի վերջնական կայացման խնդրին, որպեսզի հարկատուի համար հարկային մարմինը լինի ոչ թե հարկեր հավաքող, այլ` նրանց  հարկերը հաշվառող մարմին: Այս առումով, ըստ Ա. Արզումանյանի, ՊԵԿ նախագահից հստակ հանձնարարականն են  ստացել` հասնել նրան, որ  հարկատուն  ինքնուրույն հաշվարկի և վճարի իր իրական հարկերը: Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման կոնկրետ անելիքների առումով, հատկապես, կարևորվել է տարածքային ստորաբաժանումների, յուրաքանչյուր հարկային ծառայողի դերը:
Միաժամանակ,  տեսչության պետը նշել է, որ  չնայած առկա առաջընթացին` շարունակվելու են հետևողական աշխատանքներ իրականացվել  հարկ վճարողների գերավճարների նվազեցման ուղղությամբ:

Հանդիպման հարվիրված հարկ վճարողներին կոմիտեի կենտրոնական մարմնի մասնագետների կողմից ներկայացվել են էլեկտրոնային եղանակով ավելացված արժեքի հարկ վճարողների համար հարկային հաշիվների դուրսգրման կարգը և վստահեցվել, որ այսուհետև ևս տեսչությունը պատրաստ է  աջակցել խոշոր հարկ վճարողներին հարկային օրենսդրության լիարժեք և պատշաճ կատարման գործում: