15 հոկտեմբերի 2010
Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի 2010թ. օգոստոս ամսվա ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծական
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները»
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի ոգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ: Մասնավորապես.

1.    Իրացումից հասույթը 2010թ.-ի օգոստոս ամսին կազմել է 190.6 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 17.8 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 190 կազմակերպությունների մոտ, իսկ 134 կազմակերպությունների մոտ` նվազում:

2.    Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա օգոստոս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 16.7 %-ով և կազմել է մոտ 65.9 մլրդ դրամ: Ինչ վերաբերվում է ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարներին, ապա 2010թ.-ի օգոստոս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը աճել է 12.0 %-ով և կազմել մոտ 12.4 մլրդ դրամ:

3.    Արտահանման ծավալները 2010թ.-ի օգոստոսին կազմել է 22.4 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 17.5 մլրդ դրամի փոխարեն կամ 4.9 մլրդ դրամով:

4.    Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի օգոստոսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 16.0 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված  կազմակերպությունների կողմից 2010թ.-ի օգոստոս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների  51.9%-ը:

5.    Հարկային մարմնի կողմից 2010թ.-ի օգոստոսին կատարվել են բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 51 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 246.3 մլն. դրամի չափով:

6.    Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 1.5 %-ով և կազմել 112426 մարդ: Բացի այդ, զուգահեռաբար աճել է նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը և այս տարվա հուլիսին արձանագրվել է 14.5 % աճ նախորդ տարվա հուլիս ամսվա նկատմամբ:

7.    01.09.2010թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողները ունեցել են 75.1 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 52.6 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 7.9 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի ոգոստոս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1411.5 մլն. դրամի չափով: