14 դեկտեմբերի 2010
Հանդիպում Շենգավիթի հարկ վճարողների հետ
Հարկ վճարողների սպասարկումը որակապես նոր, միջազգային չափանիշների բարձրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերն այսօր քննարկվել են Շենգավիթի հարկային տեսչությունում: Կազմակերպված հավաքի նպատակն է այս տեսչության կողմից սպասարկվող հարկ վճարողներին նաԵՎ իրազեկել կատարված որոշ օրենսդրական փոփոխությունների ԵՎ Կառավարության կողմից ընդունված որոշումների մասին:
Հարկ վճարողների սպասարկումը որակապես նոր, միջազգային չափանիշների բարձրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերն այսօր քննարկվել են Շենգավիթի հարկային տեսչությունում: Կազմակերպված հավաքի նպատակն է այս տեսչության կողմից սպասարկվող հարկ վճարողներին նաև իրազեկել կատարված որոշ օրենսդրական փոփոխությունների  և Կառավարության կողմից  ընդունված որոշումների մասին: Խնդրի լուծման հետ կապված Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից հարկային մարմնի սպասարկման գործառույթներ իրականացնող  ստորաբաժանումներին արդեն տրված են կոնկրետ հանձնարարականներ` հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման վերաբերյալ:

Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման գործընթացի հետ կապված, հարկային համակարգում կատարվել են  հարկային տեսչությունների շենքային պայմանների բարեկարգում, հարկային ծառայողների աշխատանքային պայմանների բարելավում. համակարգը ապահովվել է բարձրակարգ համակարգչային տեխնիկայով, մշակվել և ներդրվել է  առաջնակարգ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված միասնական էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն տվեց ավտոմատացնել հարկային մարմնում իրականացվող գործընթացները և գործառույթների գերակշիռ մասը:

Դրա շնորհիվ էապես բարձրացել է հարկային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը և ապահովվել որակյալ ծառայությունների մատուցում հարկ վճարողների բոլոր խմբերին: Բարեփոխումների շարքում կարևոր փոփոխություններից է նաև հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելու հնարավորության ընձեռումը:

Շենգավիթի ՀՏ պետ Վարդգես Խալաթյանի  խոսքերով` բարեփոխումների գործընթացը մեկնարկել է դեռևս երկու տարի առաջ և  պարբերաբար վերադաս հարկային մարմնի կողմից տարածքային տեսչությունների հարկային ծառայողների համար կազմակերպվում են  դասընթացներ, սեմինարներ և քննարկումներ` կապված ինչպես օրենսդրական փոփոխությունների քննարկման, այնպես էլ վերջիններիս վարքագծի կանոնների քննարկման նպատակով: Նրա հավաստմամբ, իրականացված միջոցառումներն ունեն շարունակական բնույթ, քանի որ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը նպաստելու  է նաև հարկերի կամավոր վճարման /ինքնագնահատման/ համակարգի կայացմանը, ինչը մեծապես կարևորվում է նաև  կոմիտեի նախագահի կողմից: