13 դեկտեմբերի 2010
Տեղեկատվություն «Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին
ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2010 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)
ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2010 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`
 
1    3    8    4    3    9    7    3

2010 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են միայն 2010 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 30-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:
Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին  կամ վերջին 3, առաջին  կամ վերջին 4, առաջին  կամ վերջին 5, առաջին  կամ վերջին 6, առաջին  կամ վերջին 7, կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության: Ընդ որում, եթե առաջին  կամ վերջին նիշերից սկսած 3 թվերն էլ համընկնեն միաժամանակ նույն հատուկ համարում, ապա պարգևավճարը կտրամադրվի յուրաքանչյուր համընկնման համար:

Քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2010 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 30-ը ներառյալ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:
 
Շահում եք Դուք, շահում է պետությունը