ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն ընդունել է Կորեայի Հանրապետության մաքսային ծառայության պատվիրակությանը, որը գտնվում է Հայաստանում՝ Մաքսային արդիականացման ծրագրի իրականացման մեկնարկի կապակցությամբ։
Ծրագիրն իրականացվում է Կորեայի Հանրապետության մաքսային ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից հանձնառած մաքսային համակարգի բարեփոխումների օրակարգի շրջանակում։
ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, ողջունելով կորեացի գործընկերներին, ընդգծել է Կորեայի մաքսային ծառայության փորձի կարևորությունը Պետական եկամուտների կոմիտեի համար, մասնավորապես, ռիսկերի կառավարման ոլորտում, ինչպես նաև մաքսային գործառնությունների պարզեցման և հետբացթողումային հսկողության արդյունավետության բարձրացման ոլորտներում։
Կորեայի մաքսային ծառայության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ առաջիկա ամիսներին սպասվող աշխատանքն առավելագույն արդյունավետություն կապահովի՝ նպաստելով Հայաստանում մաքսային համակարգի բարեփոխումներին և գործիքների շարունակական զարգացմանը։