04 ապրիլի 2023
ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ ԵՎ լիազոր դեսպանին
Կողմերը կարԵՎորել են հարկային ԵՎ մաքսային ոլորտներում նախաձեռնությունները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: 

ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և կնպաստի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացմանը: 

Հանդիպմանը կարևորվել են տնտեսական կապերի ընդլայնումը երկու երկրների միջև և հարկային ու մաքսային ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:
Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-վրացական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։ 

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցությունն ընդլայնելու և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: 

Վրաստանի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ի նպաստ հայ-վրացական կապերի ամրապնդմանը: