22 դեկտեմբերի 2022
Հայտարարություն
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերի խնդիրների վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 12։45-ից ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացել է ինտերնետային կապի խնդիր, ինչի հետևանքով էլեկտրոնային կառավարման համակարգերն աշխատում են խափանումներով։ 

Ինտերնետային կապի վերականգնումից հետո համակարգերը կաշխատեն բնականոն ռեժիմով: Խնդիրը կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ 

Հայցում ենք ձեր ներողամտությունը։