ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) Մշտական տեխնիկական կոմիտեի 237/238-րդ նստաշրջաններին։
Նիստերին քննարկվել և ընդունվել են համապատասխան որոշումներ մի շարք արդիական հարցերի շուրջ, մասնավորապես, Կանաչ մաքսատուն, մաքսային մարմինների դերը անդրսահմանային կոնֆլիկտային իրավիճակներում, էլեկտրոնային առևտուր, մաքսային տվյալների փոխանակում, տվյալների ռազմավարություն․ ՀՄԿ տվյալների մոդելի դերը վիճակագրական տվյալների ներդաշնակեցման գործում, ԱՀԿ Առևտրի դյուրացման համաձայնագիր, բացթողման ժամանակահատվածի ուսումնասիրություն և այլն։
Հանդիպումների ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ տարբեր երկրների հետ միջազգային համագործակցության բարելավման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ ՀՄԿ աշխատանքներին մասնակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։