08 հունիսի 2022
Տեխնիկական աջակցություն «խելացի» ռիսկերի կառավարման ոլորտում
ՊԵԿ ԵՎ «TAIEX» համատեղ աշխատաժողով

Պետական եկամուտների կոմիտեն Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման ծրագրի (TAIEX) հետ համատեղ  անցկացրել է «Խելացի ռիսկերի կառավարման իրականացման» խորագրով երկօրյա աշխատաժողով։ 

Փորձագիտական առաքելության նպատակն է ՊԵԿ-ին տրամադրել տեխնիկական աջակցություն «խելացի» ռիսկերի կառավարման ոլորտում։ 

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի մասնակցությամբ քննարկվել են արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառման գործնական օրինակներ՝ ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման և մաքսային հսկողության համար, ինչպես նաև մաքսային ռիսկերի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի վերաբերյալ հարցեր։ 

Աշխատաժողովին ներկայացվել են մաքսային արժեքի ռիսկի ցուցանիշների մշակման և կառավարման, ապրանքների դասակարգման ավտոմատացման վերաբերյալ ժամանակակից լուծումները։