06 հունիսի 2022
Փորձի փոխանակում՝ ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի տարածաշրջանային համակարգողների ԵՎ ՊԵԿ մասնագետների միջԵՎ
Միջազգային փորձագետները պատրաստ են աջակցել ոլորտի արդիականացմանը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մի շարք ստորաբաժանումներում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել՝ ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների  համակարգող Մաթիազ Մուրովեքի և նախագծի ղեկավար Միշել Մոնտեմուրոյի հետ: ԵՄ փորձագետները  տեղում ծանոթացել են աշխատանքային գործընթացին: 

Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության ծրագրերում և նախագծի կառավարման ոլորտում մասնագիտացած միջազգային փորձագետները ՊԵԿ մաքսային ծառայության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկել են ոլորտի մարտահրավերների, ռիսկերի կառավարման և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ հարցեր:  

Չնայած համավարակով պայմանավորված՝ ծրագրի ընթացքի և նախատեսված միջոցառումները ոչ ամբողջությամբ էին իրականացվել, սակայն կողմերը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը ծրագրի նոր շրջափուլի մեկնարկին առավել սերտ համագործակցելու շուրջ։