18 դեկտեմբերի 2019
ՊԵԿ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել է տրանսֆերային գնագոյացման կանոնների ներդրման մեխանիզմները
Շարունակվում են իրազեկման աշխատանքները

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է իրազեկման աշխատանքները տրանսֆերային գնագոյացման կանոնների ներդրման շուրջ։ Կոմիտեում տեղի է ունեցել հերթական աշխատանքային քննարկումը, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլո¬գիա¬ների ոլորտում գործունեություն իրականացնող շուրջ 40 կազմակերպության ներ¬կա¬յացուցիչներ:

Քննարկման ընթացքում  ՊԵԿ տրանսֆերային գնա¬գոյաց¬ման և հարկային համագործակցության բաժնի աշխատակիցները ներ¬կա¬յացրել են  ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված տրանսֆերային գնագոյացման կար¬գավորումները և առաջիկա քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև տրանսֆերային գնագոյացման սկզբունքներին, կարգավորման մեխանիզմներին: 

Հանդիպումն անցել է ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով: