25 նոյեմբերի 2019
Պեկ նախագահ Դավիթ Անանյանը պարգԵՎատրվել է
ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 71-րդ նիստը կանցկացվի ՀՀ-ում

Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում կայացել են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստերը:

Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական 70-րդ նիստի կապակցությամբ` ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային համագործակցության ամրապնդման համար կրծքանշանով:

ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ նիստի ընթացքում ստորագրվել են 11 որոշումներ, այդ թվում՝ Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին համաձայնագրի 3-րդ հոդվածի իրականացման հետ կապված տեղեկատվության ձևաչափի, ծավալի և ժամկետների համաձայնեցման, ՀՄԿ ապրանքների նկարագրության ու ծածկագրման ներդաշնակ համակարգի 6-րդ խմբագրության և ԱՊՀ ԱՏԳ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին և այլն:
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստի ընթացքում ստորագրվել են 25 որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառների. ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում Tax Free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և այլ հարցերի: 

Որոշում է կայացվել նաև, որ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ 71-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում: