27 նոյեմբերի 2012
Հայաստանը ԵՎ Մալթան նախաստորագրեցին հարկային համաձայնագիր
Մալթայի հարկային ծառայության հրավերով ԵՎ նախաձեռնությամբ 2012թ. նոյեմբերի 19-22-ը Մալթայում անցկացվում էին բանակցություններ` Հայաստանի Հանրապետության ԵՎ Մալթայի կառավարության միջԵՎ` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը ստորագրմանը նախապատրաստելու նպատակով:
Մալթայի հարկային ծառայության հրավերով և նախաձեռնությամբ 2012թ. նոյեմբերի 19-22-ը Մալթայում անցկացվում էին բանակցություններ` Հայաստանի Հանրապետության և Մալթայի կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը ստորագրմանը նախապատրաստելու նպատակով: Բանակցություններին հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:

Հայաստանի և Մալթայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն չի տարածվում գույքի վրա, քանի որ Մալթայի հարկային օրենսդրությամբ գույքի հարկում նախատեսված չէ: 

Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության եկան համաձայնագրի բոլոր հոդվածների շուրջ: Մասնավորապես` մշտական հաստատության, շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների, գույքի հավելաճի, ֆիզիկական անձանց հարկման վերաբերյալ հարցերի մասով: Համաձայնագիրը ներառում է նաև երկու երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակությունը կարգավորող հոդված:

Ներպետական արարողակարգերն անցնելուց հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: