14 հունվարի 2016
ԵրԵՎանում անցկացվել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով աշխատանքային հանդիպում
Քննարկվել է ԵՏՀ շրջանակում «միասնական պատուհան»-ի զարգացման հեռանկարները
Քննարկվել է ԵՏՀ շրջանակում  «միասնական պատուհան»-ի զարգացման հեռանկարները
 
Հունվարի 14-15-ը Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար «միասնական պատուհանի» կիրառման, ինչպես  նաև պետական մարմինների և գործարար հանրության պատշաճ իրազեկման հարցեր: Մասնավորապես, կլոր սեղանի մասնակիցներն անդրադարձել են «մեկ միասնական պատուհանի» ծառայությունների զարգացման և կատարելագործման հիմնական ուղղություններին: ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման, զարգացման և վիճակագրության վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով` Հայաստանն այս բնագավառում արդեն մեծ ներդրում ունի. «Դեղերի և դեղանյութերի ներմուծման, ֆիտոսանիտարիայի ոլորտներում փորձնական ներդրված «մեկ պատուհան» համակարգը բավականին արդյունավետ է գործում: Ներկայում ուսումնասիրվում է նաև մեր փորձը` հետագայում այն ԵԱՏՄ երկրներում կիրառելու նպատակով»: Ըստ ԵՏՀ մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինի, քննարկվել են նաև համակարգի զարգացման ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրագործման ընթացքը, ինչպես նաև «միասնական պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման ներկա վիճակը և մեթոդիկայի առանձնահատկությունները՝ կարևորելով միասնական հայեցակարգի ընդունումն ու կիրառումը: Երևանյան հանդիպմանը դիտարկվել են նաև տրանսպորտային հաղորդակցության, ֆիտոսանիտարական միջոցառումների հետ կապված խնդիրները: