Հայ
Eng
Рус
080 001 008
+(374)60 844 444
COVID-19
ՀՀ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ առաքելություն
ՀՀ ՊԵԿ պատմություն
ՀՀ ՊԵԿ կանոնադրություն
Կադրերի ռեզերվ
Հայտարարություններ
Աշխատատեղեր
Դիմորդ
Տեղեկատվություն
Ծրագրեր ԵՎ գործունեության հաշվետվություններ
ՀՀ ՊԵԿ բարեփոխումների ծրագրեր
Բյուջե ԵՎ հաշվետվություններ
Վիճակագրություն
Հարկային վիճակագրություն
Մաքսային վիճակագրություն
Հրապարակումներ
ՀՀ ՊԵԿ տարեկան հաշվետվություն
Հարկային ԵՎ մաքսային համառոտագիր
Այլ հրապարակումներ
Տեղեկատվության ազատություն
Տեղեկատվության ազատության ապահովում
Տեղեկատվություն տրամադրելու կարգ
Անձնական տվյալների մշակման ուղեցույց
Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու
Հարցումների ԵՎ դիմումների վիճակագրություն
Հեռախոսազանգերի կենտրոն-բաժին
Դիմումների, բողոքների ԵՎ հարցումների վերաբերյալ հաշվետվություն
Գաղտնազերծված փաստաթղթեր
Օգտակար տեղեկություններ
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտ
Օգտակար հղումներ
ՀՀ ՊԵԿ քաղաքացիական ծառայության պաշտոններ
Միջազգային հարաբերություններ
Միջազգային նորություններ
Միջազգային համագործակցություն
Երկկողմ համագործակցություն
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ
Միջազգային պայմանագրեր
Միջազգային հարկային պայմանագրեր
Միջազգային մաքսային պայմանագրեր
Միջազգային պայմանագրերի կիրառում
Օտարերկրյա հարկային ԵՎ մաքսային մարմինների կայքեր
Էլեկտրոնային ծառայություններ
Հարկային էլեկտրոնային ծառայություններ
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ
Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտների կողմից ԱԱՀ-ի վճարման համակարգ
Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի ԵՎ գրքերի դուրս գրման համակարգ
Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ
ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ
Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ
Հարկային օրացույց
Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ
Դրոշմապիտակների վերագրման էլեկտրոնային համակարգ
Դրոշմավորված ապրանքների նույնականացման համակարգ
Էլեկտրոնային փոստային առաքման համակարգ
Մաքսային էլեկտրոնային ծառայություններ
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (2020թ-ից գործող դրույքաչափերով)
Ներքին տարանցման փնտրման համակարգ
ԵԱՏՄ տարանցման փնտրման համակարգ
Առցանց նամակագրության համակարգ
Տեղեկատվական տվյալների անվտանգության, գաղտնիության ԵՎ պահպանման ապահովում
Լրատվական բաժին
Նորություններ
Տեսադարան
Ֆոտոդարան
COVID-19
Կապ լրատվական բաժնի հետ
Հետադարձ կապ
Դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Հեռախոսազանգերի կենտրոն
Քաղաքացիների ընդունելություն
Հետադարձ կապի պատասխանատուներ
Միջազգային հարաբերություններ
Միջազգային նորություններ
Միջազգային համագործակցություն
Երկկողմ համագործակցություն
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ
Միջազգային պայմանագրեր
Միջազգային հարկային պայմանագրեր
Միջազգային մաքսային պայմանագրեր
Միջազգային պայմանագրերի կիրառում
Օտարերկրյա հարկային և մաքսային մարմինների կայքեր
Միջազգային նորություններ
16 սեպտեմբերի 2015
Ֆինանսների նախարարություն-IOTA. միջազգային գործակցության սերտացում
ԵրԵՎանում մեկնարկել է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում` գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողովը
Երևանում մեկնարկել է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում` գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողովը
Ֆինանսների նախարարության և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության(IOTA) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-18-ը Երևանում մեկնարկել է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում` գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողով: Ակնկալվում է, որ եռօրյա համաժողովը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ձեռքբերել անհրաժեշտ գիտելիքներ` հարկային ծառայությունների կողմից նորարարությունների աջակցության մեխանիզմների, կիրառվող նորարարական վարչարարական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ: Համաժողովի թեման ժամանակակից աշխարհում առանձնահատուկ հրատապություն ունի հարկային մարմինների և ձեռներեցության համար: ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով` այն կարևոր է նաև Հայաստանում՝ իրականացվող լայնածավալ հարկային բարեփոխումների համատեքստում. «Ֆինանսների նախարարությունը հետամուտ է հարկային համակարգի հետևողական բարեփոխումների իրականացմանը. մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց միջոցով պարզեցվել են հարկային վարչարարության ընթացակարգերը, բացահայտվել են ոչ բարեխիղճ հարկ վճարողների դեմ պայքարի նոր ուղիներ: Առանձնակի կարևորություն է տրվել Միասնական հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին, էլեկտրոնային կառավարման համակարգի կարողությունների ընդլայնմանը: Մասնավորապես էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման, նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման և շահագործման Հայաստանի փորձն առաջատարն է միջազգային հարթակում»: Հայաստանյան փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով վերջերս աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Միացյալ Թագավորության և Ռուսաստանի Դաշնության հարկային ոլորտի փորձագետներ, ովքեր բարձր գնահատեցին ոլորտում կատարված աշխատանքները: Ըստ Գագիկ Խաչատրյանի, հարկային բարեփոխումները միաժամանակ դրական գնահատական են ունեցել տարբեր միջազգային վարկանիշերում: Մասնավորապես, 2014թ. Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «2015 թվականի գործարարությամբ զբաղվելը» («Doing Business») զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 45-րդ տեղը. «Հատկանշական է, որ տվյալ վարկանիշում Հայաստանի ընդհանուր դիրքի առաջընթացն ապահովվել է մեծապես «Հարկերի վճարում» ցուցիչի՝ 32 դիրքային կետով բարելավման հաշվին` զբաղեցնելով 41-րդ տեղը»: Ֆինանսների նախարարը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Տնտեսական Համագործակցության Զարգացման կազմակերպության՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումին, ինչը թույլ կտա ընդգրկվել հարկման նպատակով ստեղծված աշխարհում ամենամեծ խմբին, ընդլայնել ավտոմատ տեղեկությունների փոխանակման համակարգին անդամակցելու առարկայական հնարավորությունները, ինչն իր հերթին երկիրը կդարձնի ավելի թափանցիկ և վստահելի՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսանկյունից: «Հարկային վարչարարության նորարարությունների առումով կարևորում ենք Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը, որի իրագործմամբ Հայաստանի հարկային համակարգը կհամապատասխանի հարկային ինքնագնահատման համակարգերի բոլոր չափանիշներին»,-ընդգծել է Ֆինանսների նախարարը: Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2017 թվականը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ` այն հնարավորություն կտա ցանկացած պահի տնտեսվարողներին` հարկային պարտավորությունների, կատարվելիք վճարումների, ժամկետների վերաբերյալ ավտոմատ եղանակով ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ»: Հարկային ոլորտի հայաստանյան փորձը հետաքրքրել է նաև Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ներկայացուցիչներին: Փորձագետ Դևիդ Վուդսի գնահատմամբ` մասնավորապես ուսանելի է հարկային վարչարարության ոլորտում միջոցների տնտեսման հայաստանյան փորձը: Հայաստանի հարկային ծառայությունը IOTA-ին անդամակցում է 2011-ից և արդեն 4-րդ տարին է` կազմակերպության համաժողովներն անցկացվում են նաև Հայաստանում: