25 փետրվարի 2014
ՊԵԿ ներկայացուցիչները` Ղազախստանում ԵՎ Բելառուսում
Փոխադարձ առԵՎտրում անուղղակի հարկերի գանձման ԵՎ հարկային մարմինների միջԵՎ տեղեկատվության փոխանակման կազմակերպման մասին սեմինար-խորհրդակցություն
Փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման և հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման կազմակերպման մասին սեմինար-խորհրդակցություն
 
Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը միանալու շրջանակներում` փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման և հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման կազմակերպման հարցերի հետ կապված Ղազախստանի և Բելառուսի Հանրապետություններում փետրվարի 12-ից 18-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի կողմից կազմակերպված սեմինար-խորհրդակցությանը մասնակցեցին նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակության անդամները:

Գործուղման նպատակն էր քննարկել և ծանոթանալ ՄՄ շրջանակներում գործող միջազգային համաձայնագրերին և ընդունված արձանագրություններին, որոնցով կարգավորում են ՄՄ-ում ապրանքների ներմուծման-արտահանման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման գործընթացները, վճարված անուղղակի հարկերի վերաբերյալ ՄՄ անդամ-երկրների հարկային ծառայությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև Ղազախստանի և Բելառուսի հարկային օրենսդրության՝ ՄՄ շրջանակներում գործող հաստատված կանոններով պայմանավորված առանձնահատկություններին: