11 նոյեմբերի 2013
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Տնտեսական համագործակցության ԵՎ զարգացման կազմակերպության 3-րդ համագումարին
2013թ. նոյեմբերի 6-ից 9-ը Ստամբուլում (Թուրքիա) կայացել է Տնտեսական համագործակցության ԵՎ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 3-րդ համագումարը` «Հարկերը ԵՎ հանցավորությունը» խորագրով, որին մասնակցել է նաԵՎ ՊԵԿ պատվիրակությունը
2013թ. նոյեմբերի 6-ից 9-ը Ստամբուլում (Թուրքիա) կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 3-րդ համագումարը` «Հարկերը և հանցավորությունը» խորագրով, որին մասնակցել է նաև ՊԵԿ պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ, Օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանի գլխավորությամբ: Համագումարի ընթացքում քննարկվել են հարկային հանցագործությունների դեմ պայքարում ռազմավարական առաջնահերթություններն ու ընթացիկ միտումները, կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների օգտագործումը, հարկային և այլ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության բարելավման նոր ռազմավարությունը, միջազգային համագործակցության ընթացքում  խոչընդոտների հաղթահարումը, միջազգային համագործակցությունը ծխախոտի մաքսանենգության դեմ պայքարում: 

Համագումարի շրջանակներում ՊԵԿ ներկայացուցիչները երկկողմանի հանդիպումներ են ունեցել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների հետ: