11 նոյեմբերի 2013
Հայաստանը եվ Իսրայելը բանակցում են կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի շուրջ
2013թ. նոյեմբերի 3-ից 7-ը Երուսաղեմում (Իսրայել) տեղի է ունեցել Հայաստանի ԵՎ Իսրայելի միջԵՎ եկամուտների ԵՎ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրի կնքումը նախապատրաստելու նպատակով անցկացվող բանակցությունների առաջին փուլը
2013թ. նոյեմբերի 3-ից 7-ը Երուսաղեմում (Իսրայել) տեղի է ունեցել Հայաստանի և Իսրայելի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրի կնքումը նախապատրաստելու նպատակով անցկացվող բանակցությունների առաջին փուլը: Հայկական կողմից բանակցություններին մասնակցում էին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները: 

Պայմանագիրը նպատակ ունի երկու պետությունների միջև արտաքին առևտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջեւ, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակությունը: Իսրայելի հետ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի  կնքումը հնարավորություն կտա աջակցել Հայաստանի և Իսրայելի միջեւ ապրանքաշրջանառության ընդլայնմանը, նպաստել տնտեսական կապերի զարգացմանը: 

Առաջին փուլի ժամանակ կողմերին հաջողվել է համաձայնեցնել Համաձայնագրի մեծ մասը, իսկ մնացած հոդվածները կողմերը կհամաձայնեցնեն բանակցությունների 2-րդ փուլի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում 2014 թվականին: