23 սեպտեմբերի 2013
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 15-րդ նիստին
ՀՀՄՂՀԽ հաջորդ նիստը կանցկացվի 2014-ին Հայաստանում
ՀՀՄՂՀԽ հաջորդ նիստը կանցկացվի 2014-ին Հայաստանում

2013թ. սեպտեմբերի 19-20-ին Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային (ֆինանսական) հետաքննության  մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) հերթական` 15-րդ նիստը, որին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` ՊԵԿ նախագահի տեղակալ, Օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանի գլխավորությամբ: Նիստին քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում`  հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համագործակցության առաջնահերթ հարցերը: Անդրադարձ է եղել նաև «Հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների 2011-2013թթ. միջպետական ծրագրի» կատարման ընթացքին: Մատնանշվել են «Հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների 2014-2018թթ. միջպետական ծրագրի» կատարման ընթացքում հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համագործակցության հիմնական ուղղությունները: Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀՀՄՂՀԽ քարտուղարության կանոնադրությունը, ՀՀՄՂՀԽ կանոնակարգը և ՀՀՄՂՀԽ փորձագետների աշխատանքային խմբերի կանոնադրությունը:

Ի դեպ, ՀՀՄՂՀԽ 15-րդ նիստի ընթացքում որոշում է կայացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ, Օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռ.Գալոյանին նշանակել ՀՀՄՂՀԽ համանախագահ, իսկ հաջորդ` 16-րդ նիստն անցկացնել 2014-ին Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: