ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (2020թ-ից գործող դրույքաչափերով)
Ներմուծող՝
  • Ֆիզիկական անձ (ՄՄՍ)
  • իրավաբանական անձ (ՄՄՎ)
Ծանուցում` Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տրանսպորտային միջոցի թողարկման կամ արտադրման ամսաթվին (թողարկման պահը)՝ հաշվի առնելով, որ դրանից կախված մաքսային վճարների հաշվարկը կարող է իրականացվել տվյալ տրանսպորտային միջոցի արտադրման նախորդող տարեթվի համար սահմանված դրույքաչափերով:
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թողարկման պահի որոշման կարգը հաստատված է "Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների հետ կապված առանձին հարցերի մասին" ԵՏՀ կոլեգիայի 30.06.2017թ. թիվ 74 որոշմամբ։
1 USD- 395.1200 AMD 1 EUR- 410.2500 AMD EUR/USD - 1.0383
Արժեք՝ *
Եվրո
Մաքսային արժեքի մեջ ներառվող այլ ծախսեր՝
Եվրո
Թողարակման ամսաթիվ՝ *
Անհրաժեշտ դաշտ է տարեթիվը
Ծավալ, սմ3՝ *
Շարժիչի տեսակ՝ *



Տեղեկատվություն

ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորպես 2022 թ. նոյեմբերին կատարված ուսումնասիրության արդյունքում ձևավորված ավտոտրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքները (ԱՄՆ դոլար):  

ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված արժեքների ձևավորման համար հիմք են հանդիսացել ավտոտրանսպորտային միջոցների մակնիշների պաշտոնական վեբկայքերը, ինչպես նաև ուսումնասիրվել են եվրոպական,  ամերիկյան, արաբական, կորեական և այլ պետությունների շուկաները։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ներկայացված ցուցիչները չեն հանդիսանում մաքսային արժեքներ:

Այս տեղեկատվությունը հնարավորություն է տալիս միայն ընդհանուր պատկերացում կազմել ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից՝ հայտարարատուների ներկայացրած մաքսային արժեքի արժանահավատության գնահատման, ինչպես նաև մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվության աղբյուրների և վերլուծության ենթարկվող՝ արտահանման երկրներում տվյալ տրանսպորտային միջոցի ձեռք բերման հնարավոր միջինացված շուկայական արժեքների մասին։ 

ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում համապատասխան հաշվիչի միջոցով հնարավոր կլինի միայն խիստ մոտավոր պատկերացում կազմել տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար գանձման ենթակա մաքսային վճարների վերաբերյալ։

Վերջնական հաշվարկը և վճարման ենթակա մաքսային վճարների չափը, համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների, հնարավոր կլինի ձևավորել միայն տվյալ տրանսպորտային միջոցի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքում, քանի որ միայն այդ ժամանակ է պարզ դառնում, թե մինչև ՀՀ սահմանը հատելը՝ ամբողջությամբ ինչ ծախսեր են կատարվել տրանսպորտային միջոցի ձեռք բերման և մինչև ՀՀ սահման տեղափոխման համար։

Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ մաքսային արժեքի ձևավորման համար հիմք են հանդիսանում ձեռքբերման արժեքը և բոլոր այն հավելյալ ծախսերը (փոխադրում, ապահովագրություն, բեռնում, բեռնաթափում, վառելիք, կայանման վճարներ և այլ ծախսերը), որոնք վճարվել  են տրանսպորտային միջոցների համար՝ մինչև ՀՀ սահմանը հատելը։

Ամփոփելով վերոգրյալը, Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ անգամ ամբողջությամբ նույնական (մոդել, մակնիշ, արտադրության տարեթիվ, ծագման երկիր, շարժիչի հզորություն) մեքենայի՝ ՀՀ ներմուծման դեպքում մաքսային արժեքները կարող են տարբերվել՝ կախված վերը հիշատակված պատճառներից և ձեռք բերման գործարքից։

ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունն՝ այստեղ: