Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020թ. առաջին կիսամյակի հարկային հավաքագրումները: Համավարակի տարածման պայմաններում ՀՀ կառավարության կողմից փոփոխության էր ենթարկվել պետբյուջեի մասին օրենքով նախատեսված հարկային հավաքագրումների ցուցանիշը և սահմանվել 680.3 մլրդ դրամ։ «ՊԵԿ-ն ամբողջությամբ ապահովել է հունվար-հունիս ամիսների համար սահմանված պետբյուջեի հարկային եկամուտների 680.3 մլրդ դրամ ցուցանիշը. առաջին կիսամյակի ցուցանիշը չի թերակատարվել»,-հայտնել է ՊԵԿ նախագահը:
Էդվարդ Հովհաննիսյանը համեմատել է 2020 և 2019 թվականների համադրելի տվյալները և նշել այն գործոնները, որոնք անդրադարձել են այս տարվա կիսամյակային հավաքագրումների վրա: Մանրամասները` տեսանյութում: