12 մայիսի 2021
Աշխատողի բարեկեցությունը հեռավար աշխատանքի ընթացքում՝ COVID-19 համավարակի պայմաններում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն IOTA-ում ներկայացրել է տեսանյութ

Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը (IOTA) «Աշխատողի բարեկեցությունը հեռավար աշխատանքի ընթացքում» խորագրի ներքո հրապարակել է տեսանյութ՝ COVID-19 համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի արդյունավետ կառավարման, հեռավար աշխատող աշխատակիցների բարոյահոգեբանական վիճակի և նրանց ցուցաբերվող աջակցության վերաբերյալ:   

Կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող աշխատանքների շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով ռիսկային խմբում գտնվող Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար սահմանվել է հեռահար աշխատանքային ռեժիմ: Ստեղծված իրավիճակում առանձնակի ուշադրություն է դարձվում հատկապես կորոնավիրուսով վարակված աշխատակիցներին: Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումները պարբերաբար կապ են պահպանում նրանց հետ՝ տրամադրելով բարոյահոգեբանական աջակցություն: Իսկ աշխատակիցների ուսուցման բնականոն ընթացքի ապահովման լավագույն լուծումը դարձավ էլեկտրոնային տարբեր հարթակների կիրառումը, որոնց միջոցով անցկացվել են ուսումնական բազմաթիվ տեսադասընթացներ և տեսակոնֆերանսներ: 

Ստեղծված բարդ և ճգնաժամային իրավիճակում Պետական եկամուտների կոմիտեի կողմից  ձեռնարկված միջոցառումները հնարավորություն տվեցին շարունակելու Կոմիտեի բնականոն գործունեությունը՝ միաժամանակ ապահովելով աշխատակիցների բարոյահոգեբանական և ֆիզիկական առողջությունն ու անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում
        
IOTA-ի կայքի հրապարակման հղումը