24 սեպտեմբերի 2020
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը
Ամփոփիչ ֆիլմ-հաշվետվություն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրվա գործունեության մասին ֆիլմ-հաշվետվությունում ներկայացված են վերջին ամիսների ընթացքում կոմիտեի իրականացրած աշխատանքները, նախատեսվող բարեփոխումներն ու հետագա առաջնահերթությունները:  

Էդվարդ Հովհաննիսյանն, անդրադառնալով վերջին  ամիսների գործունեությանը, նշել է, որ զգալի աշխատանքներ են կատարվել, սակայն անելիքներ դեռ շատ կան: Պետական եկամուտների կոմիտեի առջև դրված խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման գործում կոմիտեի ղեկավարն ընդգծել է թիմային աշխատանքի կարևորությունը. «Թիմային, ու  յուրաքանչյուրի հետևողական աշխատանքով է պայմանավորված կառույցի հետագա առաջընթացի ապահովումը»:

Պետական բյուջեի եկամուտների ապահովման մասով սահմանված է բարձր նշաձող. ՊԵԿ նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով կհաջողվի իրականացնել ծրագրված ցուցանիշները և ապահովել կոմիտեի  բնականոն գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում: