Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հունիսի 3-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում խոսել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերից: Մասնավորապես, Արթուր Մանուկյանը ներկայացրել է 18-րդ միջոցառման ընթացքը և ամփոփել արդեն իսկ ավարտված՝ 5-րդ և 10-րդ ծրագրերով կատարված աշխատանքները:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում 5390 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 294 մլն դրամի աջակցություն: Իսկ 5-րդ ծրագրով՝ 13 956 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.2 մլրդ դրամ:
18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12227 հարկ վճարող: Հունիսի 3-ի դրությամբ 9248 սուբյեկտ ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամի աջակցություն: ՊԵԿ նախագահի տեղակալն առցանց ասուլիսում հիշեցրել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի հունիսի 10-ը ներառյալ: Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: