Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը (IOTA) «Աշխատողի բարեկեցությունը հեռավար աշխատանքի ընթացքում» խորագրի ներքո հրապարակել է տեսանյութ՝ COVID-19 համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի արդյունավետ կառավարման, հեռավար աշխատող աշխատակիցների բարոյահոգեբանական վիճակի և նրանց ցուցաբերվող աջակցության վերաբերյալ:
Կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող աշխատանքների շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով ռիսկային խմբում գտնվող Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար սահմանվել է հեռահար աշխատանքային ռեժիմ: Ստեղծված իրավիճակում առանձնակի ուշադրություն է դարձվում հատկապես կորոնավիրուսով վարակված աշխատակիցներին: Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումները պարբերաբար կապ են պահպանում նրանց հետ՝ տրամադրելով բարոյահոգեբանական աջակցություն: Իսկ աշխատակիցների ուսուցման բնականոն ընթացքի ապահովման լավագույն լուծումը դարձավ էլեկտրոնային տարբեր հարթակների կիրառումը, որոնց միջոցով անցկացվել են ուսումնական բազմաթիվ տեսադասընթացներ և տեսակոնֆերանսներ:
Ստեղծված բարդ և ճգնաժամային իրավիճակում Պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցառումները հնարավորություն տվեցին շարունակելու Կոմիտեի բնականոն գործունեությունը՝ միաժամանակ ապահովելով աշխատակիցների բարոյահոգեբանական և ֆիզիկական առողջությունն ու անվտանգությունը։ Մանրամասները՝ տեսանյութում: IOTA-ի կայքի հրապարակման հղումը.