06 մայիսի 2020
ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակները ԵՎ գործիքները՝ կորոնավիրուսի պայմաններում
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի մամուլի ասուլիսը Կառավարության մամուլի կենտրոնում

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մայիսի 6-ին  Կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրել է կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակները և գործիքները: Ըստ Միքայել Փաշայանի, դեռևս մարտի սկզբին կորոնավիրուսի տարածումը կանխելու, ինչպես նաև տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով ՊԵԿ նախագահի հրամանով և ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ:

Այս օրերին համավարակի տարածումը կանխելու տեսանկյունից կարևոր է դարձել գործարքներն էլեկտրոնային հարթակում իրականացնելը։ «ՊԵԿ-ում ավտոմատացման գործընթացը շատ ավելի վաղ է սկսվել, ուստի COVID-19-ի մարտահրավերին ավելի պատրաստված էինք: Կոմիտեն կարողացավ արագ արձագանքել իրավիճակին և քաղաքացիների համար մի շարք գործարքներ հեռավար կատարելու հնարավորություն ստեղծել»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Մասնավորապես՝ ստեղծվել է հարկերը վճարելու էլեկտրոնային ևս մեկ եղանակ: Տնտեսվարողները և ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում կատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով: Նրա խոսքով՝ ավտոմատացման և թվայնացման աշխատանքները շարունակական են լինելու, և հանրությանն ավելի բարձր որակի ծառայություններ են մատուցվելու:  

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: